Մարտի 27-ին ամբողջ աշխարհը նշեց «Երկրի ժամը»

29-03-2021

«Երկրի ժամը» համաշխարհային խոշորագույն նախաձեռնություն է` ի պաշտպանություն Երկիր մոլորակի պահպանման և դրա ռեսուրսների խնայողաբար օգտագործման:
Կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը:
«Երկրի ժամը» նախաձեռնությունն առաջին անգամ կազմակերպվել է 2007 թվականին. նման միջոցառմամբ շեշտվում է ռեսուրսների խնայողաբար օգտագործման, բնության հետ ներդաշնակության հասնելու, էներգիայի արդյունավետ օգտագործման ուղղությամբ յուրաքանչյուր քաղաքացու ամենօրյա ջանքերի գործադրման անհրաժեշտությունը:
Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ: 
Նախաձեռնությանը կարող են միանալ նաև բոլոր ցանկացողները:

<
>