ՄԱԶԾ-ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագրի նոր փուլի մեկնարկ

22-10-2020

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) հայտարարում է ԳԷՀ-ի 7-րդ գործառնական փուլի (2020-2024) մեկնարկը։ 
ՓԴԾ Ազգայի Ծրագրի Ռազմավարությունը, հայտի փաթեթը և մյուս անհրաժեշտ փաստաթղթերը հասանելի են http://www.sgp.am/am/index  կայքում:
Դիմումները կարող են ներկայացվել ՓԴԾ հայաստանյան գրասենյակի էլեկտրոնային փոստին (svetlana.harutyunyan@undp.org)` օգտագործելով MS Word ֆորմատը: 
Նախքան ամբողջական առաջարկի ներկայացումը, հայտատուներին խորհուրդ է տրվում ներկայացնել ծրագրի հայեցակարգ՝ նախնական
տեխնիկական գնահատման համար:
Հայտերն ընդունվում են ամբողջ տարվա ընթացքում և գնահատվում են ստանալուն պես: Ազգային Ղեկավար Կոմիտեի առաջիկա նիստին դրվող հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 6-ը:
Հաշվի առնելով ԳԷՀ-7 փուլի համար առկա սահմանափակ միջոցները, միայն ընտրված գաղափարները կդիտարկվեն հաջորդ փուլի համար համար։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
Հեռ.: (+374 60) 530000 (հվ. 117), (+374 91) 540765
Ֆաքս: (+374 10) 543811
Էլ. փոստ: svetlana.harutyunyan@undp.org
Կայք`  http://www.sgp.am 

<
>