ՇՄՆ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՍՆՅԱԿ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՀԱՄԱԼՐԵԼ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ՇԱՐՔԵՐԸ

29-09-2020

Ռազմական դրության հայտարարման առաջին իսկ պահից Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ պատրաստակամություն հայտնեցին զինվորագրվել և համալրել ՀՀ Զինված ուժերի շարքերը։
Կարճ ժամանակ անց Շրջակա միջավայրի նախարարության կենտրոնական ապարատի, ենթակա ստորաբաժանումների մի քանի տասնյակ  աշխատակիցներ զորակոչվեցին ազգային բանակ։
Զորակոչվածների գերակշիռ մասը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն են։ Ելնելով նրանց իսկ անվտանգության ապահովման պահանջից՝ անունները չեն հրապարակվում։
Զորակոչված աշխատակիցների աշխատավարձերը կշարունակեն փոխանցվել ծառայության ողջ ընթացքում՝ օրենքով սահմանված կարգով։
Շրջակա միջավայրի նախարարության ամբողջ կազմն իր զորակցությունն է հայտնում ինչպես կառույցից ազգային բանակ զորակոչված մեր գործընկերներին և նրանց  ընտանիքներին, այնպես էլ Արցախում Հայրենիքը պաշտպանող բոլոր մեր հայրենակիցներին։
Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է իր աշխատանքները՝ ռազմական դրության պայմաններին համապատասխան։ Օրենքով սահմանված կարգով իրականացվում են ՇՄՆ լիազորությունների շրջանակում գտնվող բոլոր գործառույթները։
Շուտափույթ հաղթանակ, հարատև խաղաղություն և ոգու ամրություն բոլորիս։
 

<
>