Շրջակա միջավայրի նախարարությունը նախապատրաստվում է համապետական ծառատունկին. «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին նախատեսվում է տնկել շուրջ 300.000 տնկի
Ապրիլի 25-ին նախատեսված համապետական ծառատունկին ընդառաջ, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ կայացել է աշխատանքային հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանը և նախարարի խորհրդականները։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (13.04-18.04.2021թ.)
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը և առավոտյան, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 16-17-ին՝ հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-18-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 13-ին՝ կեսօրից հետո, 14-ի գիշերը և առավոտյան, 18-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 14-ի ցերեկը, 15-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Econews.am բնապահպանական տեղեկատվական հարթակն ահազանգել է Արտաշատ քաղաքի այգում աղվեսի՝ անազատության մեջ, անբարենպաստ պահման պայմանների վերաբերյալ
Խիստ դատապարտում ենք նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ և հորդորում՝ զերծ մնալ որևէ կենդանատեսակի հանդեպ դաժան վերաբերմունք դրսևորելու մերժելի գործելաոճից։
Տնկվեցին «10 միլիոն ծառ» նախաձեռնության 2021 թվականի առաջին 1000 ծառերը
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն Արագածոտնի մարզում էր, որտեղ պաշտոնապես տրվեց «10 միլիոն ծառ» համահայկական նխաձեռնության 2021 թվականի ծառատունկերի մեկնարկը։
Կառավարության որոշման նախագծով սահմանվել է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված գետերի ցանկը
«Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով սահմանվել է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված գետերի ցանկը։
Շրջակա միջավայրի նախարարությունը շնորհակալություն է հայտնում այս օրինակելի նախաձեռնության հեղինակներին
Առաջիկա համապետական ծառատունկերի շրջանակներում տեղային շաբաթօրյակներ ու մաքրման աշխատանքներ են նախատեսվում նաև Սևանա լճի ափամերձ հատվածներում։
Առցանց դասընթաց
2021թ. ապրիլի 16-ին ժամը 16-00-ին |Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Այցելուների կենտրոնի աշխատակիցների կողմից կկազմակերպվի առցանց դասընթաց (Zoom հարթակում):
Դասընթացը նախատեսված է 12-ից բարձր տարիքի անձանց համար։
Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու գործընթացում փոփոխություններ և լրացումներ են կատարվել
Բնապահպանական և սոցիալ-տնտեսական բաղադրիչները հավասարակշռելու, ԲՀՊՏ-ների կայուն կառավարման և դինամիկ զարգացման տեսլականին հասնելու նպատակով և բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու գործընթացը կանոնակարգելու նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 1578-Ն որոշման մեջ։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (12.04-17.04.2021թ.)
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 12-ի ցերեկը, 16-ին, 17-ի ցերեկը առանձին շրջաններում, 13-14-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-17-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 12-ին՝ կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում, 13-ին՝ կեսօրից հետո, 14-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ Շիրակի մարզի Կառնուտի անդեզիտների հանքավայրի անդեզիտաբազալտների «Կառնուտ-1» տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ
Շիրակի մարզի Կառնուտի անդեզիտների հանքավայրի անդեզիտաբազալտների «Կառնուտ-1» տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ / «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ
Մշակվում է <<Լոռվա Ամրոց>> ՍՊԸ-ի՝ Լոռու մարզի Ագարակ և Կուրթան համայնքների վարչական տարածքներում Ձորագետ գետի վրա՝ համապատասխանաբար <<Լոռիբերդ-1>> և <<Լոռիբերդ-2>> փհէկ-երի նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը
«ՖԱՐՏՈ ՇԻՆ» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող Արմավիրի մարզի Բաղրամյանի տուֆերի հանքավայրի «Հարավ-արևմտյան» տեղամասի հանքարդյունահանման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ
Արմավիրի մարզի Բաղրամյանի տուֆերի հանքավայրի «Հարավ-արևմտյան» տեղամասի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ / «ՖԱՐՏՈ ՇԻՆ» ՍՊԸ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (09.04-14.04.2021թ.)
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 09-ին, 12-ին՝ կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, 10-11-ին, 13-14-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ապրիլի 10-11-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-14-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 09-ի և 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-11-ին, 13-14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 10-11-ին սպասվում է քամու ուժգնացում 17-22մ/վրկ։